‘Լյուքսեմբուրգի մարզիչ. Հայաստանը Վրաստանից եւ Ադրբեջանից ավելի ուժեղ է’

602

Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Հոլցը Հայաստանի հետ խաղից հետո ասաց հետեւյալը.
«Գոհ եմ այս խաղից: Խաղից առաջ 4 վնասվածք ունացած ֆուտբոլիստներ ունեինք: Կարող էինք 2-րդ գնդակն էլ կարող էինք խփել, բայց չստացվեց: Ընդհանուր առմամբ լավ խաղ էր:
Խաղադաշտի վատ որակն ավելի ձեռնտու էր մեզ, քանի որ Հայաստանը տեխնիկապես լավ էր պատրաստված եւ նման դաշտում նրանց համար դժվար էր: Մրցակցի կազմում հանդես էին գալիս այնպիսի լավ պատրաստված խաղացողներ, ինչպիսին է Մխիթարյանը:
Լյուքսեմբուրգի առաջնությունը, որը սիրողական մակարդակ ունի, դեռ չի վերսկսվել եւ մտավախություն ունեինք, որ խաղացողներն ամբողջությամբ պատրաստ չեն լինի, սակայն ամեն ինչ լավ ընթացավ:
Մենք նախկինում հանդիպել ենք Վրաստանի հետ, առաջիկայում էլ կմրցենք Ադրբեջանի հետ, բայց կարծում եմ, որ Հայաստանի այս թիմն ավելի ուժեղ է»:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Առայժմ զերծ պահե՛ք նորածիններին տուբերկուլյոզի դեմ պատվաստումներից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պատմության դասագրքի գործը՝ դատարանում. Մամուլ’