‘Լոնդոնի իշխանությունները արգելել են հսկայական մզկիթի կառուցումը ‘

575

Լոնդոնի Նյուհեմ շրջանի իշխանություններն արգելել են Օլիմպիական այգու մոտ հսկա մզկիթի կառուցումը: 2007-ից ի վեր մզկիթի կառուցման համար պայքարում է իսլամական «Ջաամաթ Թաբլիգ» շարժումը:

Մզկիթը կարող էր դառնալ ամենախոշորը Մեծ Բրիտանիայում: Այն նախատեսված էր 10 հազար հավատացյալների համար եւ պետք է Լոնդոնի կենտրոնական՝ Սուրբ Պետրոսի տաճարից երեք անգամ բարձր լիներ: Նախատեսված էր նաեւ կից երկու հազար մարդու համար ճաշարան, գրադարան եւ սպորտային դահլիճ կառուցել:  

Սակայն իշխանությունները որոշել են, որ մզկիթը չափազանց մեծ է, եւ նրա կառուցումը կարող է վատթարացնել տրանսպորտի վիճակը, հավանության չի արժանացել նաեւ մզկիթի ճարտարապետական հորինվածքը:

Մզկիթի կառուցման գաղափարը առաջացրել էր տեղի բնակիչների մի մասի դժգոհությունը, որոնք մտավախություն են արտահայտել, որ մզկիթի ի հայտ գալու դեպքում թաղամասը կանցնի մահմեդականների վերահսկողության տակ: 

Նախորդ հոդվածը‘Մեսին ամեն ինչ անում է՝ «Բետիսի» հետ խաղին մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կայացրեց պատմական որոշում’