‘Մեսին ամեն ինչ անում է՝ «Բետիսի» հետ խաղին մասնակցելու համար’

818

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը ակումբի եւ «Թուրքիշ Էյրլայնզ» ավիաընկերության միջեւ կնքած պայամանագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ թիմի հարձակվող Լեո Մեսին ձգտում էր հնարավորինս շուտ ապաքինվել Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայի» հետ խաղում ստացած վնասվածքից:

«Բժիշկները ասացին, որ նրա բախտը բերել է, բայց դուք արդեն այդ մասին գիտեք. լրագրողները ամբողջ աշխարհին արդեն հայտնել են դա: Նրանք չեն ասել մեկ այլ բան. Լեոն արդեն մարզվում է դահլիճում, չնայած մինչեւ շաբաթ նրա մուտքը խաղադաշտ կտրականապես արգելված է: Բայց դա Մեսին է, որի համար կյանքում, բացի ֆուտբոլից, ուրիշ այլ բան գրեթե գոյություն չունի: Կտեսնեք. նա հաստատ կխնդրի խաղալ կիրակի օրը՝ «Բետիսի» հետ»,- ասել է Ֆաբրեգասը:

Ավելի ուշ, ինչպես հայտնել է Football Espana-ն, Մեսին, ամենայն հավանականությամբ, «Բետիսի» հետ հանդիպմանը խաղադաշտ կմտնի: Իսկ մինչ այդ նա կմարզվի անհատական ծրագրով:

Նախորդ հոդվածը‘NASA-ի նախկին փորձագետները պատրաստվում են զբոսաշրջիկներ ուղարկել Լուսին’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի իշխանությունները արգելել են հսկայական մզկիթի կառուցումը ‘