‘ Լոս Անջելեսում անցկացվեց 56-րդ ամենամյա Գրեմի մրցանակաբաշխությունը (Ֆոտոշարք)’

698

56-րդ ամենամյա Գրեմի մրցանակաբաշխությունը այս տարի անցկացվեց հունվարի 26-ին՝ Լոս Անջելեսում: Սոչիում տեղի ունեցող Զմեռային Օլիմպիական խաղերի հետ մրցակցությունից խոսափելու նպատակով մրցանակավաշխությունը որոշվեց տեղափոխել հունվար ամիս: Այսպիսով՝ նախատեսված կատեգորիաներում հաղթողների անունները հրապարակվեցին կիրակի օրը՝ Նոկիայի թատրոնում եւ Staples կենտրոնում: 

Տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Դավթ Փանկի «Random Access Memories» (Պատահական հիշողությունների հասանելիություն) երգերի հավաքածուն, իսկ որպես տարվա ռեկորդ սահմանվեց Դավթ Փանկի «Get lucky» կատարումը Փարել Վիլիամսի եւ Նայլ Ռոդջերսի հետ:

Լորդեի «Royals» երգը մրցանակի արժանացավ պոպ-սոլո կատարում եւ տարվա երգ կատեգորիաներում: R&B ոճում որպես լավագույն երգ ճանաչվեց Ջեյմս  Ֆաունթլերոյի, Ջերոմ Հարմոնի, Թիմոթի Մոսլեյի եւ Ջաստին Թիմբերլեյքի «Pusher Love Girl» համատեղ կատարումը, իսկ լավագույն ալբոմ՝ Ալիսա Քեյսի  «Girl on fire» (Աղջիկը կրակի վրա) հավաքածուն:

Լավագույն ռոք ալբոմ մրցանակին արժանացավ Լեդ Զեփելինի «Celebration Day» (Տոնակատարության օր) երգերի հավաքածուն, իսկ ռոք կատարում նոմինացիան շնորհվեց Իմեջին Դրագոնսի «Radioactive» (Ռադիոակտիվ) երգին:

Ամենալավ ռեպ ոճի կատարում եւ երգ կատեգորիաներում մրցանակ ստացավ  «Thrift shop» երգը, իսկ լավագույն ռեպ ալբոմ կատեգորիայում՝ Մաքելմորի եւ Ռայան Լեւիսի կատարմամբ «The Heist» (Կողոպուտ) երգերի հավաքացուն:

2014թ-ին Գրեմի մրցանակի արժանացած հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ցանոթանալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Երիտասարդանաս, որ ի՞նչ անես’
Հաջորդ հոդվածը‘Այսօր լրանում է Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը’