‘
Իտալական «Ինտերի» մարզական տնօրեն Լուիշ Ֆիգուն համեմատել է «Բարսելոնայի» եւ «Ռեալի» հարձակվողներ Լիոնել Մեսիին եւ Կրիշտիանու Ռոնալդուին:
«Շատ դժվար է ասել, ով է լավագույնը՝ Մեսին, թե Ռոնալդուն: Կարծում եմ, որ «Ռեալի» հարձակվողը այս տարի արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ հաղթել է Պրիմերայում: Ինչո՞ւ էր նա դժբախտ Մադրիդում: Չգիտեմ: Ես այլ մարդկանց գործերին խառնվելու սովորություն չունեմ:
Կլինե՞մ ես Մոուրինյոյի թիմի մարզական տնօրեն: Այդ ամենը ընդամենը լուրեր են, որոնք հնարել է մամուլը:
«Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ ութ միավորի տարբերությունը չեմպիոնական մրցավազքում վճռորոշ չէ»,- Ֆիգուի խոսքն է մեջբերում AS-ը:
‘