‘Լուկաշենկոն գործարարներին սպառնում է քաղաքական պայքարի «հետեւանքների» մասին’

552

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական բիզնեսին նախազգուշացրել է քաղաքական պայքարին մասնակցելու, առավել ևս՝ այն ֆինանսավորելու անթույլատրելիության մասին, հաղորդում է Interfax.ru-ն: «Եթե գործարարներից որևէ մեկը ֆինանսավորի հինգերորդ շարասյանը կամ որևէ այլ կերպ բացասական ազդեցություն գործի հասարակության վրա, ապա ես կհամարեմ, որ նրանք (բիզնեսը) ներգրավվել են քաղաքական պայքարի մեջ, պայքարի՝ ընդդեմ պետության: Իսկ այդտեղ այլ օրենքներ են, թող հետո չնեղանան այդ գործարարները»,- հայտարարել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը ձեռներեցության զարգացման խորհրդի գործունեությանը նվիրված խորհրդակցությունում: Նոր խորհրդի անդամների հետ զրույցի ընթացքում Լուկաշենկոն զգուշացրել է սխալներ թույլ չտալ, որոնք թույլ է տվել խորհրդի նախորդ կազմը: Ըստ նրա՝ խորհրդի աշխատանքը պետք է լինի ոչ թե առանձին ֆիրմաների և ընկերությունների լոբբինգը, այլ լայնածավալ, բազմակողմանի կառուցողական գործունեությունը: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Շատերը, այդ թվում Գաբրիել Սարգսյանը, երկրպագում էին «Բարսելոնային», իսկ ես «Միլանի» կողմից էի’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ դեսպաններին. «Իրավունք չունեք արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված բարոյական կապիտալը»’