‘Լևոն Անանյանը ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաևին կամ Քարիմովին. Մամուլ’

771

«Առավոտը» իր խմբագրականում գրում է.

«Տրանսպորտի չկայացած թանկացումը, Եվրոպա– Եվրասիա կեղծ այլընտրանքը և այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը։ Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար, գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ։ Բայց Աբգարը չեկավ, և ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց քվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լևոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաևին կամ Քարիմովին։

… Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում և այլ նպատակներով և բարեփոխման ենթակա չեն։ Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽԱՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք… հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն և հերոսական բնույթը»։

 Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ուսուցչուհու հարվածից երեխան 90% կուրացել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ծանր կտանեի՞ք, եթե հարցնեինք՝ ինչքանո՞վ ծախվեցիք’