‘
Գյումրի քաղաքի ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ նախագահ Լևոն Բարսեղյանն իր «Ֆեյսբուքի» էջում գրում է.
Հիացեք.
Օրինակի համար` 2008 Փետրվար, Գյումրու քաղաքապետարանի բոլոր հեռախոսներից զրույցների ծախսը ըստ ուղղությունների խմբերի:
Քաղաքապետարանից ինձ են տրամադրել 2007 թվի նոյեմբերից սկսած 52 ամիսների զրույցների կոդագրությունները, յուրաքանչյուր ֆայլը 3-40 էջ է: Ուսումնասիրում ենք, թե ուր են խոսել մեր փողերով, մեզ համար են խոսե՞լ, թե ոչ մեզ համար:
Բայց այս մի էջից արդեն տեսանելի է, որ միայն 2008-ի փետրվարին մոտ 250.000 դրամ խոսել են միջազգային ուղղություններով:
Իսկ դուք գիտե՞ք թե ձեր համայնքապետարանն ինչքան է ծախսել հեռախոսի համար և ինչու՞:)
‘