‘Հենրիխ Մխիթարյան. Կարեւորը «Յուվենտուսին» հաղթելն է’

805

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մամուլիս ասուլիսում խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Յուվենտուսի» հետ խաղի մասին:

«Մենք միշտ մարտականորեն են խաղադաշտ մտնում: Բոլորը մտածում են, որ մենք արդեն 1/8 եզրափակիչում ենք, սակայն վաղը մենք դաշտ կմտնենք հաղթանակի համար, որովհետեւ տանն ենք հանդես գալիս եւ մեր երկրպագուները աջակցելու են մեզ:

Երբ ես խաղադաշտ եմ մտնում, չեմ մտածում գոլ խփելու մասին, այլ ձգտում են անել այն, ինչ ասում է Լուչեսկուն: Կարեւորը մեր թիմի հաղթանակն է: Այդ դեպքում ես ավելի շատ կուրախանամ, քան եթե Բուֆոնին գոլ խփեմ, բայց պարտվենք:

«Յուվենտուսի», ինչպես նաեւ բոլոր իտալական թիմերի պաշտպանությունը ամենաբարձր մակարդակի է: Բոլորը գիտեն, թե ինչ բան է «կատենաչոն»: Տուրինում մեր համար շատ բարդ էր, սակայն վաղը, կարծում եմ այլ կերպ կլինի, քանի որ տանն ենք խաղում: Այո, ես Հայաստանի հավաքականի կազմում խաղացել եմ ընդդեմ Իտալիայի հավաքականի: Մի քանի անգամ մենք կարողացանք ճեղքել նրանց պաշտպանությունը եւ պահեր ստեղծել, բայց դա բավարար չէ: Վստահ եմ, որ վաղը այլ խաղ կլինի, եւ մենք հարձակման եզրում հաջողության կհասնենք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Շախտյոր» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ին, Դոնեցկում:

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը Հալեպում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Իսկ դուք գիտե՞ք թե ձեր համայնքա-պետարանն ինչքան է ծախսել հեռախոսի համար և ինչու՞:) (լուսանկար)’