‘Լևոն Զուրաբյան. Քվեարկությունը անց է կացվել ապօրինի կերպով’

73

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ԱԺ դիմաց ցուցարարներին հայտնեց, որ ԱԺ 77 պատգամավորների կողմից վավերացված ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը անց է կացվել ապօրինի կերպով. «Քանի որ քվեարկությունն ընթացել է ոչ թե էլեկտրոնային և հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը ընդդիմության ներկայացուցիչներ էին, որոնք բոյկոտել են քվեարկությունը, ուստի հաշվիչ հանձնաժողովի 3 անդամներն իրավասու չէին անցկացնելու քվեարկությունը և հայտնել քվեարկության արդյունքները»,-ասել է Զուրաբյանը::

ՀԱԿ պատգամավորը նաև նշել է, որ ԱԺ 4 խմբակցությունները մշակելու են հետագա միասնական քայլերի ծրագիր:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է. « Տեղի ունեցավ ապօրինի քվեարկություն, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը առգրավված էին եւ նրանք քվեարկեցին ձեռքով առանց հաշվիչ հանձնաժողովի»:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. 4 խմբակցությունների ղեկավարների ասուլիս, կազմում են արձանագրություն ‘
Հաջորդ հոդվածը‘Այս պահին ԱԺ-ի մոտ. Ֆոտոշարք’