‘Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը’

1866

Գործարար Լևոն Հայրապետյանի մասին տեղեկատվություն տարածող Artsakh Today մամլո կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Մոսկվայի քննչական մեկուսարանում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն առավոտյան կորցրել է գիտակցությունը, նրան կոմայից ուշքի են բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Հայտարարության մեջ նաև ասվում է.  «Հայրապետյանի զարմիկ Գուրգեն Հայրապետյանի տեղեկատվության համաձայն՝ բարերարի ինքնազգացողությունը դեռ շատ վատ է, նա չի կարողանում շփվել փաստաբանների հետ: «Նման կերպ պատժել այդքան հիվանդ մարդուն՝ անմարդկային է: Չէ՞ որ խոսքը տնտեսական գործունեության մասին է: Մինչդեռ այնպես են վարվում, կարծես նա ինչ-որ մեկին սպանել է, ու նրան բռնել են հանցանքի վայրում: Օր առաջ պետք է փոխել խափանման միջոցը՝ տնային կալանքի»,- հայտարարել է Գուրգեն Հայրապետյանը»: 

Նախորդ հոդվածը‘Ուգո Չավեսը հռչակվել է Վենեսուելայի իշխող կուսակցության հավերժ առաջնորդ’
Հաջորդ հոդվածը‘Կիև. «սև արկղերի» տվյալներով՝ MH17-ը խփվել է հրթիռով’