‘Խախտումներ 1/24 տեղամասում’

762

Մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանի նախընտրական շտաբը ահազանգում է, որ 1/24 տեղամասային հանձնաժողովում Ռոբերտ Սարգսյանի վստահված անձը հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների հետ համաձայնեցված որոշել է, որ ինքը պետք է օգնի օգնության կարիք զգացող քաղաքացուն: «Ժառանգության» անդամը եւ Սաֆարյանի վստահված անձը առարկում են եւ այս պահին կազմում են արձանագրություն: 1/1 տեղամասային կենտրոնից անմիջապես դուրս ՀՀԿ-ականները ուղորդում են տեղամաս այցելող ընտրողներին եւ պահանջում քվեարկել Ռոբերտ Սարգսյանի օգտին:

Նախորդ հոդվածը‘Մանկական Եվրատեսիլում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Մոստովոյ. Մի բան է «Կրասնոդարում» խաղալ, մեկ այլ բան` «Սպարտակում»’