‘Ծաղկաձորում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենի դիակը’

1781

Այսօր Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում գտնվող Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրադձեի դիակը: «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունից Panorama.am-ին հայտնել են, որ Մագրադձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) նախորդ տարվա հուլիսին էր հայտարարել Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին:

Արչիլ Մագրադձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:

Shamshyan.com-ը իր հերթին նշում է, որ Մաղրաձեի մահվան պատճառը, կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Կայքը հայտնում է նաև, որ ճոպանուղու մոտ հայտնաբերվել է Ա. Մաղրաձեին պատկանող Hyundai մակնիշի 010 ԼՕ 03 համարանիշի ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Ցնցող անակնկալ. Տարոն Մարգարյանը՝ «տարվա լավագույն քաղաքապետ» ‘
Հաջորդ հոդվածը‘Նախարարը կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ վճարումների հարցում ակնկալում է «գործատուների բարեխղճությունը»’