‘Ծննդյան շաբաթվա օրերին ծառայության է անցել պարող ոստիկանը (տեսանյութ)’

642

Պարեր՝ ոստիկանանկան սուլիչի նվագակցությամբ. արդեն  համարյա 30 տարի է՝ Ծննդյան շաբաթվա օրերին Թոնի Լեփորն այդ կերպ զվարճացնում է ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի բնակիչներին: Ծառայություն իրականացնելիս պարելու գաղափարը նրա մտքում ծնվել էր դեռևս 1984 թ.: 1988-ին Թոնին թողել էր ծառայությունը, սակայն չորս տարի անց քաղաքային իշխանությունները նրան խնդրել էին կրկին հագնել համզգեստը և պարել քաղաքի փողոցներում: Այդ ժամանակից ի վեր Սուրբ Ծննդյան շաբաթվա ընթացքում Թոնին բարձրացնում է Փրովիդենսի վարորդների տրամադրությունը: Նրա զինանոցում պարային բազմաթիվ հնարքներ կան, բայց ամենասիրվածն այն է, երբ նա ծնկի է իջնում՝ նմանակելով Ջոն Տրավոլտայի հերոսին՝ «Շաբաթ երեկոյան իրարանցում» ֆիլմից:

Տեսանյութն՝ աստեղ:

Նախորդ հոդվածը‘Նախկին ոստիկանապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ աշխատակիցները 180 մլն դրամ գումարի պարգևավճարներ կստանան’