‘Կաթնամթերք արտադրող ընկերություններ. Տոնական օրերին թանկացումներ և գնային փոփոխություններ չեն սպասվում’

953

Ինչպես են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարար են արդյոք արտադրության ծավալները, սպասվում է  արդյոք կաթնամթերքի թանկացումներ: Այս և ոլորտի մյուս կարևոր հարցերին ծանոթանալու նպատակով այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այցելել է  կաթ վերամշակող մի շարք առաջավոր ձեռնարկությունները:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, այցելությունը սկսվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից, որտեղ արտադրվում է հանրապետության կաթնամթերքի 8-10%-ը: Այն օրական մթերում է 100-200 տոննա կաթ և արտադրում շուրջ 20 տեսակ կաթնամթերք: Հաջորդը «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ն, որը սպառողին է տալիս հանրապետության կաթնամթերքի շուրջ 25%-ը: Այն մայիս-հունիս ամիսներին օրական մթերում է շուրջ 1000 տոննա, աշնան-ձմռան ամիսներին՝ 200 տոննա կաթ:

Կաթնամթերք արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին հավաստիացրին, որ նախատոնական և տոնական առևտրի ողջ ծավալները կսպասարկվեն  բացառապես տեղական որակյալ կաթնամթերքով, թանկացումներ և գնային փոփոխություններ չի սպասվում:

Նախորդ հոդվածը‘Տապակած ընձուղտ՝ 280 հազար դրամով. Լֆիկը հետ չի մնում մրցակիցներից’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. «Գազային» պայմանագրերը վավերացվել են’