‘Կամ վարչապետը, կամ Արա Բաբլոյանն իր ապահովագրական ընկերությունը վաճառել է «Ռոսգոսստրախ Արմենիային» ‘

951

«ՉԻ» տեղեկություններով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար և միաժամանակ` Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որևէ մեկը: Թերթը նկատում է, որ «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ` ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բարլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող. Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պետք չէ ուշադրություն դարձնել մարդու խոսքին, պետք է հետևել նրա քայլերին. Մամուլ’