‘Կանադայի ոստիկանությունը հանցագործներին բացիկներ է ուղարկել’

687

Կանադական Աբբոտսֆորդ քաղաքի ոստիկանությունը որոշել է տեղի հանցագործներին ամանորյա բացիկներ է ուղարկել, գրում է The Canadian Press պարբերականը:

Բացիկների վրա պատկերված է Սանտա-Կլաուսը՝ զրահաբաճկոնով և զենքը ձեռքին, իսկ մակագրությունը հարց է ուղղում՝ «Ո՞ր ցուցակում ես լինելու գալիք տարի»: Դա պետք է օրինախախտներին հիշեցնի, որ ամանորյա առասպելի համաձայն՝ Ձմեռ պապը նվերներ է բերում միայն նրանց, ում անունն ընդգրկված է խելոք բալիկների ցուցակում: Նման միջոցառմամբ ոստիկանությունը  հույս ունի, որ հանցագործները խելքի կգան և հանուն իրենց ընտանիքների ու հենց իրենց՝ կընտրեն կյանքի ճիշտ ճանապարհը: Բացիկում նշված է նաև վստահության հեռախոսահամար՝ նրանց համար, ովքեր, կորոշեն դադարեցնել հանցավոր կյանք վարելը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Դավթյանը՝ վարչապետի հայտարարության և գիտելիքներ չունեցող ԱԺ պատգամավորների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին 11 ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 71 374’