‘Կապանում ջրամատակարարման հարցով կարող է հանրաքվե անցկացվել’

915

Կապանում ստեղծված նախաձեռնող խումբը դիմել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ տեղական հանրաքվեի միջոցով Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու որոշումը չեղյալ համարելու պահանջով:

Aravot.am-ը տեղեկացնում է, որ նախաձեռնող խումբը հանրաքվե անցացնելու նպատակով ստորագրահավաք է անցկացրել, որին մինչ օրս 11 հազար հոգի է մասնակցել:  

Կայքը տեղեկացնում է, որ Կապանի հասարակությունը դժգոհ է «Հայջրմուղկոյուղու» մատուցած ծառայություններից՝ հաճախակի տեղի ունեցող վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկի խախտումներից:

Տեղային հանրաքվեի դրույթը նախատեսված է Սահմանադրության 107-րդ հոդվածով: 2005-ից՝ Սահմանադրության նոր խմբագրման ընդունումից հետո տեղային հանրաքվեի նախադեպ չի եղել:

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանն էլ է միլիոնատեր. Նա նաեւ 82 հազար ԽՍՀՄ ռուբլի է հայտարարագրել ‘
Հաջորդ հոդվածը‘«Մեկ ուղեւորափոխադրման արժեքը աշնանը կկազմի 45 դրամ՝ ներառյալ «գծատիրոջ» շահույթը»’