‘Կառավարությանն անվստահություն հայտնելու ծրագիրը ուժի մեջ է. «Ժողովուրդ»’

893

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Աժ-ում տեղի է ունենալու խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկելու են հետագա քայլերն ու համատեղ պայքարի մարտավարությունը։

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չորս խմբակցություններն առաջիկայում պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, բայց դա կանեն ոչ թե փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյայի ժամանակ, այլ ավելի ուշ։ Այս օրերին խմբակցությունների մասնագետներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա, նրանք ծրագրել են կառավարության անվստահության հիմքում դնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր «ոլորտներում» գրանցված ձախողումները՝ արտագաղթի, աղքատության ու գործազրկության աճ, տնտեսության քայքայում, ներդրումների նվազում, գազային համաձայնագրեր և այլն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Աշտարակի քաղաքապետը «մեջք չունի, լեզուն էլ կարճ է», դրա համար էլ քաղաքում ջուր չկա. «ՀԺ»’