‘Կառլսենը դարձավ միանձնյա առաջատար’

715

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում որոշ փոփոխություններ տեղի ունեցան:

Հերթական հաղթանակը տանելուց հետո մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը՝ 4,5 միավոր: Անանդը եւ Կարյակինը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի եւ կես միավորով զիջում են նորվեգացուն: Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տանելուց հետո այժմ 4-6-րդ տեղերն է զբաղեցնում Նակամուրայի եւ Հարիկրիշնայի հետ:

6-րդ տուր. Մագնուս Կարլսեն-Իվան Սոկոլով՝ 1:0, Լյուկ վան Վելի – Վան Հաոն, Անիշ Գիրի — Հոու Յիֆան՝ 0:1, իսկ Ֆաբիանո Կարուանա – Սերգեյ Կարյակին, Պանտելա Հարիկրիշնա – Վիշվանաթան Անանդ, Հիկարու Նակամուրա – Էրվին Լ՛Ամի՝ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից  հետո
1. Մագնուս Կարլսեն – 4,5; 2-3. Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին – 4; 4-6. Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա,  Պենտալա Հարիկրիշնա – 3,5; 7-9. Վան Հաո, Լյուկ վան Վելի, Պետեր Լեկո -3; 10. Ֆաբիանո Կարուանա – 2,5; 11-13. Անիշ Գիրի, Էրվին Լ`Ամի, Հոու Յիֆան – 2; 14. Իվան Սոկոլով – 1,5:

Այսօր կկայանա 7-րդ տուրը: Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Կարյակինի հետ:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ում էլ կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի Քիրքուք-Յումուրթալիք նավթատարում պայթյուն է որոտացել’