‘Կառլսենը շրջանցեց Արոնյանին’

1229

Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 6-րդ տուրը:

Առաջին 5 տուրերը տեղի ունեցան Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում, որից հետո մրցաշարում 10 օր դադար եղավ՝ Բիլբաոյում շարունակելու համար:

6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ կարճատեւ պայքարից հետո 35-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի:

Շարունակում է միայն ոչ-ոքի խաղալ աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը: Այս անգամ նա խաղաղ դաշն կնքեց իսպանացի Վալյեխոյի հետ:

Տուրի կենտրոնական հանդիպումը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Կառլսենի մրցավեճն էր մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի: Սան-Պաուլույում նրանց միջեւ առաջին խաղում Կառլսենը շահած դիրքում կոպիտ սխալ թույլ տվեց եւ պարտվեց: Այս անգամ Կառլսենը նման «նվերներ» չմատուցեց եւ հաղթանակ տանելով՝ շրջանցեց Արոնյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր 2-րդ տեղը: Առաջատարը առայժմ Կարուանան է:

Մրցաշարային իրավիճակը 6-րդ տուրից հետո.
1. Կարուանա – 11 միավոր, 2. Կառլսեն – 9, Արոնյան – 8, Անանդ – 6, 5. Վալյեխո – 4, 6. Կարյակին – 4:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. ԵԽԽՎ բանաձևն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղբանտարկյալներին ‘