‘
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիային» պարտվելուց հետո նշել է, որ իր թիմի բախտը չի բերել:
«Կարծում եմ, որ մենք պաշտպանությունում հաջող գործեցինք: Մրցակիցը օգտվեց նրանից, որ մեր պաշտպանական գիծը այնքան էլ խաղարկված չէր: Գումարած Խեդիրայի վնասվածքը: «Բոորուսիան» երկրորդ գոլը խփեց այն ժամանակ, երբ թվում էր, թե ամեն ինչ վերահսկում ենք:
Մեր բախտը մի փոքր չբերեց: Մենք կարողացանք հավասարեցնել հաժշիվը, սակայն անհրաժեշտ արդյունք պահպանել չհաջողվեց:
Շատ կարեւոր է տանը «Բորուսիային» հաղթել: Մենք սովոր չենք մրցաշրջանի մեկնարկում այսքան պարտությանը: Կարծում եմ, պատասխան խաղում թիմը բոլորովին այլ տրամադրվածությամբ կխաղա»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
‘