‘Հայ-ադրբեջանական ֆորումի նպատակն էր կանխել հայերի ու ադրբեջանցիների բախումները ՌԴ-ում ‘

918

«Բանն այն է, որ մինչև այժմ Ռուսաստանում եղել էին միջադեպեր ռուսաստանաբնակ հայերի ու ադրբեջանցիների միջև: Իսկ հայ-ադրբեջանական ֆորումի նպատակն էր հետագայում կանխել նման միջադեպերն ու բախումները և ձևավորել մի մեխանիզմ, որով հնարավոր լիներ փոխանակվել տեղեկատվությամբ և շատ արագ արձագանքել նման դեպքերի ժամանակ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի ադրբեջանական համայնքն առավել հակված էր նման քննարկում կազմակերպել, սակայն Ադրբեջանի իշխանություններն այս մոտեցումները չեն ընդունել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվել էր հայ-ադրբեջանական «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. ազգամիջյան երկխոսություն» խորագրով կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել է «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ների դերի մեծացման» հարցը:

Նախորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական ֆորումն արդարացված կլիներ, եթե օրակարգում դրվեր Սաֆարովին դատապարտելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Կասիլյաս. Մենք սովոր չենք այսքան պարտությանը’