‘Կարեն Անդրեասյան. Շնորհակալ եմ ՀՀԿ-ից, բայց ես նրանց պարտական չեմ’

637

Ես շնորհակալ եմ Հանրապետական կուսակցությանը, որ ինձ ընտրել է, բայց ես նրանց պարտական չեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես իր վրա կանդրադառնա այն, որ ինքը անընդհատ ցայտուն կերպով քննադատում է համակարգը:

«Շնորհակալ եմ նույն կուսակցությանը և մնացածներին, ովքեր քվեարկել են իմ օգտին Ազգային ժողովում, որ մինչ օրս որևէ քաղաքական ճնշում օմբուդսմենի վրա չի եղել, որևէ  մեկի կողմից չի ուղղորդվել, որևէ մեկը չի կարողացել ասի՝ սա մի ասա»,- ասաց Անդրեասյանը:

Անդրադարձ եղավ նաև հասարակական լայն հնչեղություն ստացած միջադեպերին: Պաշտպանն ասաց, թե չի կարող մեկնաբանել այդ դեպքերը և  խախտել օրենքն ու իր պոտենցիալ դիմումատուի շահը:

«Մենք մեղադրում ենք պետական մարմիններին անհավասար վերաբերմունքի մեջ, բայց ես էլ, թույլ տվեք՝ մեղադրեմ մեր հասարակությանը անհավասար վերաբերմունքի մեջ: Ինձ համար Արմենի գործը, ում ծեծել էին, և ոստիկանությունը փորձում է այդ խնդիրը լղոզել, նույնքան կարևոր է թվում, որքան «Բելաջիոյի» գործը, «Հրասնաքարի» գործը»,- նշեց Պաշտպանը:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Ավտոճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Մեսին ռեկորդներ է փնտրում, Ֆալկաոն «ժայթքում» է, եռյակը հաղթում. տեսանյութ’