Կարուանան «Արմագեդոնում» հաղթեց Արոնյանին

300

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Գերմանիայում անցկացվող Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. Challenge մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային՝ 3:4։

Գրոսմայստերներն անցկացրին 7 պարտիա։ 6 պարտիայից հետո հաշիվը հավասար էր։ «Արմագեդոն» պարտիայում Կարուանան հասավ առավելության։

Եզրափակիչում Կարուանայի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը 1,5:0,5 հաշվով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Արոնյանն ու Աբդուսատորովը կպայքարեն երրորդ տեղի համար։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ «Ռայո Վալեկանոն» նոր գլխավոր մարզիչ ունի
Հաջորդ հոդվածըԵվրոպա լիգա. «Միլանի» հաղթանակն ու մյուս արդյունքները(տեսանյութ)