Եվրոպա լիգա. «Միլանի» հաղթանակն ու մյուս արդյունքները(տեսանյութ)

236

Իտալական «Միլանը» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի դիմակայության առաջին խաղում ընդունեց ֆրանսիական «Ռենին» և առավելության հասավ 3-0 հաշվով:

Ստեֆանո Պիոլիի գլխավործ թիմի կազմում դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը, մեկ անգամ էլ աչքի ընկավ պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը տեղի կունենան փետրվարի 22-ին:

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Միլան» (Իտալիա) — «Ռեն» (Ֆրանսիա)՝ 3-0 (տեսանյութ)

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 32, 47, Ռաֆայել Լեաու, 52

«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Թուլուզ» (Ֆրանսիա)՝ 2-1 (տեսանյութ)

Անխել Դի Մարիա, 68 (11մ), 90+8 (11մ) — Միկել Դեսլեր, 75

Հեռացում՝ Քրիստիան Մաուիսա, 90+6 («Թուլուզ»)

«Լանս» (Ֆրանսիա) — «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 0-0 

«Բրագա» (Պորտուգալիա) — «Քարաբաղ» (Ադրբեջան)՝ 2-4 (տեսանյութ)

Սիմոն Բանզա, 44, Ժոաու Մոուտինյու, 90+1 (11մ) — Մարկո Յանկովիչ, 21 (11մ), Աբդելահ Զուբիր, 54, 69, Ժունինյո Վիեյրա, 65

Նախորդ հոդվածըԿարուանան «Արմագեդոնում» հաղթեց Արոնյանին
Հաջորդ հոդվածըԴատարանը մերժել է Բենզեմայի հայցը