‘ «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել. Մամուլ’

694

«ՀՀ-ում` ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: «Ի՞նչ լուրեր կան «Կարֆուրից»»,- գրել է դեսպանը:

Սա ԱՄՆ դեսպանի արդեն երկրորդ գրառումն է այս թեմայով: Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որևէ շահագրգռվածություն, կամ պարապ ժամանակ հիշում է այդ թեման: «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել` ՀՀ-ում մոնոպոլիաների դեմ պայքարի առումով»,-գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակից կազմակերպում է բողոքի երթ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուսխորհրդի անդամները շպիոն-հսկիչի դեր են կատարել. Մամուլ’