‘Կարևորը Արգամիչի գերդաստանի հարմարավետությունն է. Մամուլ’

857

«Աշխատավայրում՝ ինչպես տանը, սա Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին է վերաբերվում, քանի որ վերջինիս՝ Մոնումենտում գտնվող «համեստ» տունիկն առանձնապես չի տարբերվում Ազգային ժողովի շենքից: Երևի պարոն Աբրահամյանն այնքան է սիրում Աժ-ն, որ իր տունն էլ կառուցել է տվել դրա նմանությամբ, որպեսզի տանը գտնվելու ժամերին կարոտախեղդ չլինի»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ներկայացնելով Աբրահամյանի տան լուսանկարը:

«Այստեղ առավել ուշագրավ է մեկ այլ երևույթ: Մանավանդ 90-ականներին մեր ժողովուրդը տարված էր շենքերի բնակարանների «բալկոններն առաջ տալու» մոլուցքով, ով որքան հնարավոր է՝ առաջ էր գալիս, նորանոր տարածքներ նվաճում բակերի հաշվին: Հետո մի պահ կարծես այս երևույթը պասիվացավ, բայց Հ. Աբրահամյանը կարծես թե ակտիվացրել է՝ պարզապես մի փոքր ձևափոխված, նորացված տարբերակով, «բալկոնների» փոխարեն առաջ է տալիս պարիսպ-ցանկապատը և տնամերձ տարածքը՝ այս անգամ արդեն երթևեկելի փողոցի հաշվին: Ու ոչինչ, որ փողոցում մնացել է ընդամենը մեկ երթևեկելի գիծ, կարևորը Արգամիչի գերդաստանի հարմարավետությունն է:

Հետաքրքիր է՝ տան ներսում աթոռներն էլ են Աժ-ի աթոռներից, և արդյոք ոչ աշխատանքային ժամերին Հ. Աբրահամյանի տան աթոռներից մեկին մշտապես գամված է Գալուստ Սահակյանը»,- եզրափակում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Թոխմախներն ու բուռնաշները մեղավոր չեն՝ մեղավորը նրանց պառլամենտ բերողներն են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանը լի է վճռականությամբ` շարունակելու պայքարը մենաշնորհների դեմ. Մամուլ’