‘Սամվել Ալեքսանյանը լի է վճռականությամբ` շարունակելու պայքարը մենաշնորհների դեմ. Մամուլ’

945

Մամուլի հրապարակումների համաձայն, վերջերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ցանկացել է պատգամավորներից մեկին ցույց տալ Աժ իր աշխատասենյակը, բայց երկար փնտրելուց հետո այդպես էլ չի գտել սեփական կաբինետը:

«ՉԻ» — Չար լեզուներն, իհարկե, անմիջապես սկսեցին լուրեր տարածել, թե իբր դրա պատճառն ընդամենը այն է, որ Սամվել Ալեքսանյանի կաբինետը, սովորության համաձայն, ուրիշի անունով է գրանցված: Բայց դա չարամիտ հերյուրանք է: Իրականությունն այն է, որ մի երկու շաբաթ առաջ Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե դեմ է մենաշնորհներին և պատրաստ է կողմ քվեարկել ընդդիմության ներկայացրած հակամենաշնորհային փաթեթին, ու դրանից հետո պրն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հալածանքներ սկսվեցին, ինչի արդյունքում էլ նրան հատկացվեց ամենակորած-մոլորված աշխատասենյակը: Պրն Ալեքսանյանը, սակայն, չի ընկճվել և լի է վճռականությամբ` շարունակելու պայքարը մենաշնորհների դեմ: Իսկ մեկուսացված սենյակը նույնիսկ ավելի լավ է օրինաստեղծ գործունեության համար:

Նախորդ հոդվածը‘Կարևորը Արգամիչի գերդաստանի հարմարավետությունն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար. Մամուլ’