‘ԿԲ-ն տվյալներ է հավաքում տարադրամ գնող կամ վաճառող ցանկացած քաղաքացու մասին. «Ժողովուրդ»’

1707

Դրամի կտրուկ արժեզրկումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի բոլոր բանկերին հրահանգել է փոխարժեքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում, անկախ դրանց չափից, լրացնել գործարք կատարող անձի անձնական տվյալները: Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ մանրամասնելով, որ նախկինում բանկերը անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում միայն 400 հազար դրամ և ավել գործարքների դեպքում, անկախ այն բանից՝ հաճախորդը տարադրամը գնում, թե վաճառում է: Այս պահանջը ներկայումս էլ գործում է: Սակայն նորամուծությունն այն է, որ այժմ մեկ միավոր տարադրամ գնելու կամ վաճառելու դեպքում անգամ բանկի աշխատակիցները ճշտում և լրացնում են հաճախորդի անունը: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ բանկի աշխատակիցները չկարողացան պարզաբանել նորամուծության իմաստը, միայն ասացին, որ այս շաբաթվա սկզբից են սկսել գործել այդ մեթոդով:

Նախորդ հոդվածը‘Կայացավ Սևակ Արամազդի «Արևի լեռը» գրքի շնորհանդեսը (Ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենաները այրել է «100-ամյակն առանց ավտոների» շարժու՞մը. «ՉԻ»’