‘Կենտրոնում եւ Էրեբունիում մինչեւ վաղը առավոտյան ջուր չի լինի ‘

642

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հերացի փողոցում խոշոր ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 31-ին ժամը 9:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 9:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9, 10, 11 փողոցների, Հերացի փողոցի, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Մյասնիկյան պող. 1-4, Աբովյան փող. 54-60 համարների,

Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-10 շարքերի, 1, 2 փողոցների, 3 փողոցի 1-34 համարների, Որմնադիրների փողոցի, Խորենացի փողոցի 127-ից բարձր համարների և հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘Չեխիահայերը Սերժ Սարգսյանին կոչ են արել «վերջ տալ օլիգարխիային և հեռանալ»’
Հաջորդ հոդվածը’77-ամյա հայ ծերունու դիվերսանտ լինելը ծիծաղելի են համարում նույնիսկ Բաքվում’