‘ԿԸՀ. նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 4 թեկնածուներ ‘

682

ՀՀ ԿԸՀ-ն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար: 
Հովհաննիսյանը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից մեկը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Էդուարդ Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ չի բացել:  

Արդյունքում` նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 4 թեկնածուներ: Սևակ Հովհաննիսյանը նշել է նաև, որ բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» խաչ քաշեց, կանգնեց’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիան եւ Լեհաստանը չեն մասնակցի «Եվրատեսիլ-2013-ին»’