‘ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի Անդրիաս Ղուկասյանի և Արման Մելիքյանի դիմումները քննարկելու համար’

1075

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ օրերս արտահերթ նիստ կգումարի նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Արման Մելիքյանի դիմումները քննարկելու նպատակով: Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Արտահերթ նիստին կհրավիրվեն նաև դիմումատուները՝ Անդրիաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը»,-ասաց Հերմինե Հարությունյանը:

Արման Մելիքյանն առաջարկում է հրապարակել Հայաստանից հեռացածների քանակական տվյալները, Հայաստանի քաղաքացիություն ստացած, բայց Հայաստանում չբնակվողների թիվը, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվածների տվյալները: Նամակում նա խորհուրդ է տալիս նաեւ, թե ինչպես կարող են հրապարակել այդ տվյալները՝ առանց ժամանակային խնդիրներ ունենալու:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր դիմումում նշել է, թե ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին և նա պահանջում է ԿԸՀ-ից այդպիսի ընտրություններ:

ՀՀ նախագահական ընտրությունները կկայանան 2013թ.-ի փետրվարի 18-ին: Նախագահական ընտրություններին կմասնակցեն 8 թեկնածուներ, նախկին 15-ի փոխարեն, որոնցից 7-ը չկարողացավ վճարել ընտրագրավը: Քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին:

Նախորդ հոդվածը‘Դեդ Հասանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Լեդի Գագան կօգնի վերականգնել Մայքլ Ջեքսոնի ռանչոն’