‘Լեդի Գագան կօգնի վերականգնել Մայքլ Ջեքսոնի ռանչոն’

1055

Լեդին Գագան մտադիր է գնել Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆորնիայում գտնվող Neverland հայտնի ռանչոյի մի մասը: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, երգչուհին նման կերպ փորձում է աջակցել փոփ-երաժշտութան արքայի  տան վերականգնման աշխատանքներին:

Լեդի Գագան, ով  Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, ցանկանում է վերստին կյանքի կոչել Neverland-ը և փոխանցել այն երգչի զավակներին, երբ վերջիններս չափահաս դառնան:

Ջեքսոնը դեռ 1988-ին է  ձեռք բերել ավելի քան 1210 հեկտար տարածքով Neverland ռանչոն և այն մանկական զվարճանքի գոտու վերածել, սակայն մանկապղծության մեջ մեղադրվելուց հետո գրեթե չի այցելել այնտեղ, ինչի պատճառով էլ ռանչոն աստիճանաբար բարձիթողի վիճակում է հայտնվել:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի Անդրիաս Ղուկասյանի և Արման Մելիքյանի դիմումները քննարկելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԵՄԱ-ն ներկայացրեց լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները’