‘ԿԺԴՀ-ում արգելվել է երեխաներին անվանակոչել Կիմ Չեն Ին’

1248

Հյուսիսային Կորեայում պաշտոնապես արգելվել է երեխաներին անվանակոչել երկրի գործող ղեկավար Կիմ Չեն Ինի անունով: Այդ մասին հաղորդել է Yonhap News Agency-ն:

Այն ընտանիքները, որոնք արդեն իրենց երեխաներին տվել են առաջնորդի անունը, պետք է փոխեն այն: Երկրի իշխանություններն այս հրահանգը պատճառաբանել են նրանով, որ անցանկալի է առաջնորդների և շարքային մարդկանց անունների համընկնումը: «Չարժե Կիմ հոր և որդու անունները հավասարեցնել շարքային մարդկանց մակարդակին», տեղեկացնում է լրատվական գործակալության հաղորդագրությունը:

Որոշումը պաշտոնապես ձևակերպվել է փաստաթղթով, սակայն թե ինչ փաստաթղթով՝ չի նշվում:

2011 թ. ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաման էր արձակել՝ պահանջելով երկրի քաղաքացիներից կամովին փոխել անունը, եթե այն համընկնում է իր անվան հետ: Նույնպիսի արգելք էր սահմանվել նաև հյուսիսկորեական պետության հիմնադրի՝ Կիմ Իր Սեն անվան նկատմամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրաք. Լիբանանում ձերբակալվածը ԻՊ-ի պարագլխի կինը չէ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 188 իսլամիստ’