‘Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 188 իսլամիստ’

885

Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման 188 կողմնակիցների, որոնք մեղավոր են ճանաչվել 2013 թ. օգոստոսին Կահիրեի մերձակա Քերդասա գյուղում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում գործելու և ոստիկանների նկատմամբ բռնություններ կիրառելու մեջ: Հարձակման ընթացքում զոհվել էր իրավապահ մարմինների 11 աշխատակից:

Վերջին ամիսներին «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների դեմ դատավարություններում հարյուրավոր մահվան դատավճիռներ են արձակվել, սակայն մինչ օրս դրանցից ոչ մեկն ի կատար չի ածվել:

188 դատապարտյալներից 140-ն այժմ կալանքի տակ է, մյուսները դատապարտվել են հեռակա կարգով: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում արգելվել է երեխաներին անվանակոչել Կիմ Չեն Ին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը Կուդրինի դիտարկումներով փակուղի մտցրեց փոխվարչապետին. Տեսանյութ’