‘Կիեւում մեկնարկել է Յանուկովիչի կողմնակիցների հանրահավաքը’

965

Կիեւի Եվրոպական հրապարակում մեկնարկել է նախագահ Յանուկովիչի կողմնակիցների հանրահավաքը, տեղեկացնում է BBC-ն:

Կազմակերպիչները մտադիր են շարունակել ցույցը կիրակի օրը, այնուհետեւ` անժամկետ նստացույց հայտարարել: Ավելի վաղ եվրաինտեգրացիայի հակառակորդները հայտարարում էին, որ իրենց հանրահավաքին 200 հազար մարդ կգա: Եվրոպայի հրապարակից ոչ հեռու` Անկախության մայդանում շարունակվում է եվրաինտեգրացիայի կողմնակիցների հանրահավաքը:

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանության դեմ հետագա պայքարը կծավալվի փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’