‘Լևոն Զուրաբյան. Իշխանության դեմ հետագա պայքարը կծավալվի փողոցում’

2048

Կառավարող վարչակազմը Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից ելք չունի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա կարծում է, որ կառավարությունը ձախողել է իր բոլոր նախաձեռնությունները, այն չի կարողացել նաև ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, որը պահանջել էր Սերժ Սարգսյանը տարեսկզբին: «Վարչապետը չի կարողացել պարզորոշ պատասխան տալ ընդդիմության բարձրացրած և ոչ մի հարցի: Ես խորհրդարանի ամբիոնից Տիգրան Սարգսյանին պարզ ասել եմ, որ իր կառավարությունը հանցագործություն է կատարել: Այն վերջին երկու տարում շուրջ 300 մլն դոլարի պարտք է կուտակել ռուսական գազի մատակարարումների դիմաց` այդ մասին չհաղորդելով ոչ հասարակությանը, ոչ խորհրդարանին: Եթե 2011 թվականին պարտքը կազմում էր 47 մլն դոլար, ապա 2012 թվականին` 118 մլն դոլար, իսկ 2013  թվականին` արդեն 130 մլն դոլար: Կառավարության  անդամները դրանով իսկ գնացել են արկածախնդրության, նրանք պետական հանցագործության մեղսակից են», — նշել է խմբակցության ղեկավարը:

Նրա ասելով, իր գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու փոխարեն կառավարությունն իր կամակատարների` խորհրդարանական մեծամասնության միջոցով արգելափակել է խորհրդարանական ընդդիմության բոլոր նախաձեռնությունները:

Այդ համատեքստում Զուրաբյանն ընդգծել է, որ իշխանության դեմ հետագա պայքարը կծավալվի փողոցում: «Դրանք հանրահավաքներն են, երթերը, որոնց նպատակը գործող իշխանության հրաժարականն է», — ասել է ընդդիմադիր գործիչը:

 

Նախորդ հոդվածը‘Լավրով. Եվրոպացիների արձագանքը Մայդանին մոտ է հիստերիկային’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում մեկնարկել է Յանուկովիչի կողմնակիցների հանրահավաքը’