‘Կհանդիպի՞ Րաֆֆին Սերժին’

1096

«Տեղյակ չեմ», — ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան iLur.am-ի հարցի, որ ժամին եւ որտեղ է պատրաստվում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ Սարգսյանը պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս նախօրեին Ազատության հրապարակում հայտարարեց, որ հաղթել է ընտրություններում,եւ առաջարկեց Սերժ Սարգսյանին՝ մինչեւ փետրվարի 20-ը, ժամը 17.00 հանդիպել եւ քննարլել «իշխանությունը ժողովրդին փոխանցելու մեխանիզմները»:

Մենք փորձեցինք մոտակա ժամերին Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների մասին տեղեկություն ստանալ «Ժառանգության» այլ գործիչներից: Ոչ կուսակցության մամուլի խոսնակը, ոչ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոչ Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

Նախորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ. Արտակ Ալեքսանյանն ու Գեւորգ Ալթունյանը կողմնակալություն են արել ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել’