‘ԺՀՄԻԳ. Արտակ Ալեքսանյանն ու Գեւորգ Ալթունյանը կողմնակալություն են արել ‘

1937

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից երեկ ներկայացված նախնական զեկույցում ներկայացած է նաեւ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հ1 եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիրներ Գեւորգ Ալթունյանին եւ Արտակ Ալեքսանյանին:

Ալեքսանյանի մասով նշվում է. «Հանրային հեռուստատեսության եթերում ներկայացված պրն. Սարգսյանի երկու գովազդային հոլովակում օգտագործվել է ԱրմՆյուզի գլխավոր խմբագրի ձայնը»:

Ալթունյանի վերաբերյալ գրված է. «Հ1-ը, հեռուսաալիքի գլխավոր խմբագրի  վարած «Տեսանկյուն»  վերլուծական հաղորդումներում կողմնակալություն է ցուցաբերել ընդդիմադիր կուսակցությունների և որոշ թեկնածուների նկատմամբ»: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության հետ’
Հաջորդ հոդվածը‘Կհանդիպի՞ Րաֆֆին Սերժին’