‘Կնոպկա սեղմողների և պատգամավորների համար՝ ևս մեկ արտահերթ նիստ. Մամուլ’

862

Երեկ առավոտյան հայտնի է դարձել, որ Ազգային ժողովն այս տարի ևս մեկ արտահերթ նիստ է հրավիրելու։ «Հժ»-ի խորհրդարանական հավաստի աղբյուրները հայտնում են, որ Աժ արտահերթը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ եկող ուրբաթ։

Պարզվում է, որ դեռ մի քանի կիսատ մնացած օրինագծեր կան, որոնք պետք է ընդունվեն մինչև հունվարի 1-ը։ Թե որոնք են դրանք, դեռ հայտնի չէ։ Իսկ խորհրդարանականներին թվում էր, թե իրենք արդեն ավարտել են այս տարվա աշխատանքները։

Ուրբաթ օրը, երբ ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրված արտահերթ նստաշրջանը, կոճակ սեղմողների բանակը հաշված րոպեների ընթացքում լքեց Ազզային ժողովի շենքը։ «ՀՀԿ-ում անգամ բաժակ բաժակի չխփեցին՝ 2014 թվականի պետական բյուջեի ընդունման կապակցությամբ, ինչը նախկինում ավանդաբար արվում էր։ Այս արտահերթը, սակայն, ի տարբերություն նախորդի, ըստ ամենայնի, կավարտվի 1 օրում»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ԱՊՊԱհովագրությունն է՞լ է ծանոթով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը պաշտոնից հեռացել է դատախազությունում աշխատելու համար. Մամուլ’