‘Կոլորադոյի նահանգապետը ստորագրել է մարիխուանան օրինականացնելու օրենքը’

568

Կոլորադոն դարձավ ամերիկյան երկրորդ նահանգը, որն օրինականացնում է մարիխուանայի օգտագործումը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը: Օրենքը դեկտեմբերի 10-ին ստորագրել է Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հինկենլուբերը: Նոյեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում  մարիխուանան օրինականացնելու գաղափարը պաշտպանել է նահանգի բնակիչների մեծ մասը: Կոլորադոյի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները 21 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլ են տալիս անձնական կարիքների համար ոչ մեծ քանակությամբ մարիխուանա օգտագործել, աճեցնել կամ պահել:

Առաջին նահանգը, որն օրինականացրել է մարիխուանան, ընդ որում՝ Կոլորադոյից ընդամենը մի քանի օր առաջ՝ Վաշինգտոնն է:

 Նոյեմբերի 6-ին մարիխուանան օրինականացնելու հարցով հանրաքվե էր տեղի ունեցել նաև Օրեգոնում, սակայն այս նահանգի բնակչության 55 տոկոսը դեմ էր քվեարկել այդ նախաձեռնությանը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանի պատասխանը վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Մերսեդես 600»-ի 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կամրջից ընկել է գետը’