‘Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստները գործադուլ են հայտարարել’

583

Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստները Աֆրիկայի Գավաթի մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ գործադուլ են հայտարարել, քանի որ պարգեւավճարների հետ կապված խնդիրներ են առաջացել:

Խաղացողները արդեն երկրորդ օրն է, ինչ հրաժարվում են մարզվել, ինչպես նաեւ չեն լուսանկարվել պաշտոնական հավատարմագրման համար, որն անհրաժեշտ է մարզադաշտ մոտք գործելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նախնական տեղեկություններով, Կոնգոյի հավաքականի գլխավոր մարզիչ Կլոդ լե Ռուան արդեն հայտարարել է իր պաշտոնը լքելու պատրաստակամության մասին:

Նշենք, որ Կոնգոյի հավաքականը Աֆրիկայի Գավաթում պետք է առաջին հանդիպումն անցկացներ Գանայի դեմ՝ հունվարի 20-ին:

Նախորդ հոդվածը‘Զինդատախազությունը համաձայն չէ Մատաղիսի գործով արդարացման հետ’
Հաջորդ հոդվածը‘Զինվորի մահվան պատճառով աշխատանքից ազատվել է ռազմաբժշկական վարչության պետը’