‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Հաջորդ նիստը՝ օգոստոսի 26-ին ‘

1023

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմի 6 վկաներ դատակոչելու միջնորդությունը բավարարեց մասնակի: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր դատակոչել եւս վեց վկաների՝ երեք աղջիկների՝ Էմանուելա Գրիգորյան, Մարիամ Մուրադյան ու Եվա Թովմասյան, ինչպես նաեւ նրանց հետ բերման ենթարկված երիտասարդներին՝ Վահագն Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին եւ Սահակ Մուրադյանին:

Դատավորի որոշմամբ՝ միջնորդությունը բավարարվեց միայն Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի մասով, եւ որոշեց նրանց հրավիրել որպես վկա:

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը առարկեց՝ նշելով, որ չի հասկանում, թե ո՞րն է  տարբերությունը, ինչո՞ւ են որոշել աղջիկներին չհրավիրել, տղաներին՝ հրավիրել: Դատավոր Դարբինյանը հայտարարեց, թե հիմնավորումը որոշման մեջ գրված է, եւ այն կտրամադրի պաշտպանական կողմին:

Սրանով այսօրվա դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին, ժամը 12:00-ին: 

Նախորդ հոդվածը‘Քրգործ նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Բեյրութում առևանգել են մարդատար ինքնաթիռի օդաչուներին’