‘Կոնգրեսի այս որոշումը ինձ հիշեցնում է Աստվածաշնչյան պատմությունը’

1806

Քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

«Հայ Ազգային Կոնգրեսի որոշումը` չեղյալ հայտարարելու մարտի մեկի ավանդական հանրահավաքն ու երթը և իր համակիրներին կոչ անելու միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում, որտեղ Ժառանգությունն է իր հանրահավաքը անցկացնում, և իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակին, ինձ հիշեցնում է Աստվածաշնչյան այն պատմությունը, երբ մի օր Սողոմոն Իմաստուն թագավորի մոտ երկու իրար հետ վիճող կանայք են գալիս և բերում մի փոքր երեխայի: Նրանցից յուրաքանչյուրը պնդում էր, որ երեխան իրենն է: Այդ ժամանակ Սողոմոնը հրամայում է երեխային երկու կեսի բաժանել և ամեն մեկին մի կեսը տալ: Եվ կանանցից մեկը ասում է` սպանեցեք երեխային, թող ոչ իմը լինի, ոչ` իրենը, իսկ մյուսը բղավում է` ավելի լավ է երեխային իրեն տաք, քան թե սպանեք: 
Այսպես Սողոմոնը իմանում է, թե նրանցից որ մեկն է իսկական մայրը, որովհետև մայրերը ավելի շուտ կնախընտրեն իրենց երեխային ուրիշին տալ, միայն թե նրանք կենդանի մնան»:

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում’
Հաջորդ հոդվածը‘Սերժի ու իր երիտշրջապատի ծրագրած «Մարտի 1» օպերացիան ձախողվեց’