‘Կոռուպցիոն սկանդալին մասնակից նախարարը մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակը’

1074

Թուրք նախարարներից մեկը, ում անունը հոլովվում է կոռուպցիոն սկանդալում,  մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հաղորդել է Sabah թերթը: «Մենք այնպիսի թակարդի մեջ ենք հայտնվել, որը բացարձակապես այլ նպատակներ ու խնդիրներ է հետապնդում: Այն, որ ես կամ իմ որդին, կամ գործընկերներս մասնակից ենք դրան՝ սուտ է: Առաջիկա օրերին ամեն ինչ կպարզվի»,- ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆար Չագլաիանը: Ըստ նախարարի՝ իրենք պատվով դուրս կգան ստեղծված իրավիճակից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ գործարարներ և նախարարների զավակներ: Ջերբակալությունները կատարվել են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի իրացման կասկածանքով, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկի. Իմ պարտքն է օգնել մյուս քաղբանտարկյալներին’
Հաջորդ հոդվածը‘Կիև. Ընդդիմությունը ստեղծել է Մայդան ժողովրդական միավորում’