‘Կիև. Ընդդիմությունը ստեղծել է Մայդան ժողովրդական միավորում’

1351

Անցյալ հանգստյան օրերին լրացավ Կիևի Մայդանի՝ բողոքի ցույցերի մեկ ամիսը: Անկախության հրապարակում տեղի է ունեցել հերթական «ժողովրդական վեչեն», որին, ըստ BBC-Ուկրաինայի թղթակցի, մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի:

«Ազատություն»  համաուկրաինական միավորման առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է Մայդան ժողովրդական միավորման ստեղծման մասին: Նա մարդկանց կոչ է արել շարունակել մնալ Անկախության հրապարակում, ինչպես նաև «պարտիզանական հնարքներով» արգելափակել վարչական շենքերը «և իշխանավոր սրիկաներին չթողնել, որ ապրեն ու քնեն»: Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել յուրաքանչյուրին, ով վերադառնալու է տուն, իրենց բնակավայրում ստեղծել Մայդան ժողովրդական միավորման կառույցներ: «Մենք էնպիսի դժոխք ենք սարքելու այս իշխանությունների համար, որ նրանք հասկանան՝ ժողովրդի կամքի հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Տյագնիբոկը:

BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ Մայդանում հայտարարվել է, թե Մայդան ժողովրդական միավորման համանախագահների կազմում, բացի ընդդիմության առաջնորդներից՝ Արսենի Յացենյուկ, Օլեգ Տյագնիբոկ, Վիտալի Կլիչկո և Յուրի Լուցենկո, ընդգրկվել են նաև Киево-Могилянская Академия-ի ռեկտոր Սերքեյ Կվիտը, երգչուհի Ռուսլանա Լիժիչկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Գերագույն ռադայում Ռեգիոնների կուսակցության անդամ Աննա Գերմանը, ելույթ ունենալով Կիևում ի պաշտպանություն իշխանությունների կազմակերպաված հանրահավաքում, հայտարարել է, թե Մայդանում իշխանությունների դեմ բողոքող ցուցարարների մեծ մասը գործազուրկ է, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիոն սկանդալին մասնակից նախարարը մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի բանակը տրոտիլե տակառներով ռմբակոծում է Հալեպը’