‘Կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (լուսանկարներ)’

1097

Անհայտ անձինք կոտրել են Երևանի փողոցներում տեղադրված հայտնի՝ կավե արձաններից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը:

Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ: Մինչ այդ բազմիցս վնասվել էին և Մաթևոսյանի, և Տիգրան Պետրոսյանի, և Մհեր Մկրտչյանի արձանները:

Հրանտ Մաթևոսյանի, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և Տիգրան Պետրոսյանի արձանները, որոնք Երևանում տեղադրվել էին անցյալ տարի՝ Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ, ձմռանը պետք է տեղափոխվեին համապատասխան տուն-թանգարաններ: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավի և մի քանի այլ նյութերի խառնուրդից:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ. Մակեյանի հայտարարություններն անհասկանալի են’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Մալագա» հանդիպման հիմնական թեման Գվարդիոլան էր’