‘Կորեայում արձակուրդից հետո Ս. Սարգսյանը պաշտոնանկ է արել դեսպանին. Ինչու՞’

2257

Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Արմեն Սարգսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու և այդ պաշտոնում, համատեղության կարգով, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանին նշանակելու մասին (նստավայրը` Տոկիո): Հրամանագրերը հրապարակված են president.am կայքում: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված և չհերքված տեղեկությունների համաձայն Սերժ Սարգսյանը իր «կարճատև» արձակուրդը անց է կացրել հենց Հարավային Կորեայում և, հավանաբար, արդեն նախկին դեսպանը լավ չի դիմավորել և «ման տվել» Սերժ Սարգսյանին: Ուշագրավ է նաև, որ պաշտոնանկ արված դեսպանը Տիգրան Սարգսյանի եղբայրն է, որը նաև Չինաստանում Հայաստանի դեսպանն է:

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. հունվարի 30-ից՝ նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘Կամո Ադամյանը կնշանակվի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար’