‘Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի ուղղությամբ’

875

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատելէ լուրը:

 «Մեր աշխատակիցները երեկ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, ևմի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը տեղյակ է, ևշատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,-նշեց ՊՊԾ պետը:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայի նախագահն առաջարկել է փոխել երկրի անունը’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել են Թել-Ավիվում խոշոր ահաբեկչություն իրականացնողները’